Մատչելիության հղումներ

Մետաղադրամ Ջոն Լենոնի հիշատակին


«Ասոսիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանը հինգ հազար օրինակով թողարկել է հանգուցյալ բիթլ Ջոն Լենոնի հիշատակին նվիրված հինգ ֆունտ ստերլինգ անվանական արժեքով մետաղադրամ, որի գինը շուկայում անմիջապես հասել է հիսուն ֆունտ ստերլինգի։

Դրամահատարանը թողարկում է հոբելյանական մետաղադրամներ «Մեծ բրիտանացիները» շարքից։ Ավելի վաղ թողարկվել են վարչապետ Ուինսթոն Չերչիլի, դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի, գիտնական Չարլզ Դարվինի եւ բուժքույր Ֆլորենս Նայթինգեյլի հիշատակին նվիրված մետաղադրամներ։ Անվանի մարդկանց ընտրում են հարցախույզերի միջոցով։

Արքայական դրամահատարանը «Բիթլզ» խմբի հիմնադիր Ջոն Լենոնի մետաղադրամը թողարկել է երգահանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ։ Լենոնը ծնվել է Լիվերպուլում 1940 թվականի հոկտեմբերի 9-ին։ 1980 թվականի դեկտեմբերի 8-ին նրան Նյու Յորքում սպանել է Մարք Չեփմենն, ով դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG