Մատչելիության հղումներ

Վրաստանում ձերբակալված հայերը «Ջավախք» շարժման անդամներ են


Ռուսական հետախուզության օգտին լրտեսության մեղադրանքով Վրաստանում ձերբակալված Արմեն Գեւորգյանը եւ Ռուբեն Շիկոյանը «Ջավախք» շարժման անդամներ են: Այդ մասին, «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ, «Էքսպրես Նյուզ» գործակալությանը հայտնել է շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանը:

Ըստ Թորոսյանի` Գեւորգյանը եւ Շիկոյանը «Ջավախք»-ին անդամակցում են 1998 թվականից եւ ակտիվորեն աշխատել են երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ:

«Մենք չենք հավատում, որ այդ երկու անձինք լրտեսական գործունեություն են վարել Վրաստանի դեմ: Վերջին շրջանում բռնաճնշումներ են իրականացվում մեր շարժման դեմ», - ասել է Ռուբեն Թորոսյանը եւ հավելել, որ շարժման երկու անդամների ձերբակալության մասին տեղեկատվությունը ուղարկվել է Երեւան` Դաշնակցություն կուսակցությանը եւ Հայաստանի արտգործնախարարությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG