Մատչելիության հղումներ

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը կմեկնի Լեհաստան


Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյի հրավերով, Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-4-ը պաշտոնական այցով կմեկնի Լեհաստան:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի փոխանցմամբ` այցի ընթացքում Արթուր Բաղդասարյանին կընդունի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյում բանակցություններից հետո նախատեսվում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի եւ Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի միջեւ անվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրում:

Նախատեսվում են հանդիպումներ Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկու, պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի, Սենատի մարշալ Մարեկ Ժուլկովսկու, Լեհաստանի կառավարող «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության` Սեյմի եւ Սենատի խմբակցությունների ղեկավարներ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի, Մարեկ Ռոցկու, ինչպես նաեւ կուսակցության հիմնադիր անդամ, լեհ - հայկական բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Լուկաշ Աբգարովիչի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG