Մատչելիության հղումներ

Բաղդադի եկեղեցում պատանդառվածներին ազատելու գործողության ժամանակ 52 մարդ է զոհվել


Բաղդադի կենտրոնում կաթոլիկ եկեղեցում պատանդ վերցվածներին ազատելու նպատակով իրականացված հատուկ գործողությունների ժամանակ առնվազն 52 մարդ է զոհվել, այդ թվում` անվտանգության աշխատակիցներ: Այդ մասին հայտնել են Իրաքի պաշտոնական աղբյուրները:

Կիրակի օրը մի խումբ զինյալներ նախ հարձակվել էին բորսայի վրա, սպանել տեղի անվտանգության աշխատակիցներին, այնուհետեւ մտել էին եկեղեցի եւ պատանդառել մոտ 120 մարդու:

Իրաքի ներքին գործերի նախարարության տեղեկություններով` զինյալները պահանջել են ազատ արձակել բանտերում գտնվող «Ալ Ղաիդա»-ի անդամներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG