Մատչելիության հղումներ

Թուրքիան ողջունում է Աստրախանի հռչակագիրը


Պաշտոնական Անկարան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ հռչակագիրը, որ ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Աստրախանում կայացած հանդիպման ընթացքում, կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը։

«Թուրքիան հույս ունի, որ աստրախանյան հանդիպումը դրական ներդրում կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում եւ նոր լիցքեր կհաղորդի կարգավորմանն ուղղված ջանքերին։ Մենք ցանկանում ենք, որ մարդասիրական հարցերին վերաբերող քայլերը համալրվեն նաեւ կոնկրետ նախաձեռնություններով։ Թուրքիան առաջիկայում եւս լիակատար աջակցելու է այն նախաձեռնություններին, որոնք կարող են կողմերի հաշտեցման համար հիմք ստեղծել», - նշված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունում։

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում ստորագրված փաստաթղթով հայկական եւ ադրբեջանական կողմերը պարտավորվել են փոխանակել գերիներին եւ վերադարձնել սպանվածների մարմինները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG