Մատչելիության հղումներ

Գերմանիան ԵՄ-ին կոչ է անում հանել վիզային ռեժիմը Արեւելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի քաղաքացիների համար


Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն կոչ է արել, որ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները առանց վիզայի կարողանան այցելել Եվրամիության անդամ երկրներ, հաղորդում է DPA գործակալությունը:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ մուտքի արտոնագիր տրամադրելու համակարգում անհրաժեշտ է «հիմնարար թարմ սկիզբ»։

«Արեւելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի քաղաքացիների համար տեղաշարժվելու իրավունքը ուժգին խթան կհանդիսանա Արեւելյան Եվրոպայի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար», - հայտարարել է Վեստերվելեն։

Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված է նաեւ Հայաստանը։

Գերմանիայի արտգործնախարարի ելույթի տեքստը նախօրոք տրամադրվել է մամուլին։ Նա ելույթ է ունենալու Բեռլինի համաժողովում, որի կազմակերպիչը Գյոթեի անվան միջազգային մշակութային գործակալությունն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG