Մատչելիության հղումներ

Հոնդուրասում ֆուտբոլային հանդիպմանը 14 մարդ է սպանվել


Հոնդուրասում, ընկերական ֆուտբոլային հանդիպման ժամանակ 14 մարդ է սպանվել։ Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ օրը, երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Սան-Պեդրո-Սուլայի մարզադաշտում։

DPA գործակալությունը հաղորդում է, որ զինված մարդիկ մարզադաշտին են մոտեցել երկու ավտոմեքենայով ու Կալաշնիկով ավտոմատից կրակ են բացել խաղացողների, դատավորների ու հանդիսատեսների վրա։

10 մարդ տեղում մահացել է, 4-ը մահացել են հիվանդանոցում։ Զոհվածների թվում են 3 դատավորներ ու 2 ֆուտբոլիստներ։

Պաշտոնյաների կարծիքով, սա կարող է լինել հանցավոր խմբավորումների միջեւ հաշիվներ պարզելու հերթական միջադեպը։ Սեպտեմբերին զինված տղամարդը կրակ էր բացել կոշիկի ֆաբրիկայում՝ սպանելով 17 մարդու։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG