Մատչելիության հղումներ

Շվեդիայում ահաբեկչական խոշոր գործողություն է կանխվել


Սկանդինավյան երկրներում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սերգեյ Ջանյանը հաղորդում է , որ Գյոթեբորգ քաղաքում ոստիկանությունը մի քանի մարդ է ձերբակալել, որոնք կասկածվում են քաղաքի կենտրոնում ահաբեկչական խոշոր գործողություն նախապատրաստելու մեջ։

«Մենք ինֆորմացիա էինք ստացել, որ այսօր առավոտյան Գյոթեբորգի կենտրոնական շրաջնում ուժեղ պայթյուն է իրկանացվելու։ Ոստիկանությունը մի շարք ձերբակալություններ է կատարել, բայց ես դեռ չեմ կարող հայտնել նրանց անունները, ինչեպս նաեւ նրանց գործողությունների շարժառիթը», - մամուլի ասուլիսում այսօր ասել է ոստիկանութան մամուլի քարտուղարը։

Շվեդիայի լրատվամիջոցները գրում են, որ ահաբեկիչները մտադիր էին պայթուցիկներով լի բեռնատար ավտոմեքենայով պայթեցնել Սկանդինավիայում ամանեախոշոր առեւտրի համալիրը, որը գտնվում է Գյոթեբորգի երկաթուղային եւ ավոբուսային կայարանների հարեւանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG