Մատչելիության հղումներ

Այս տարի ավագ դպրոցի դասագրքերի մրցույթի համար նախարարությունը ուսուցիչների եւ դասախոսների համար առանձին հանձնախմբեր էր ստեղծել, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է իր եզրակացությունը: Ավագ դպրոցների համար ամեն առարկայից ընտրվել է երկու դասագիրք` բնագիտական եւ հումանիտար հոսքերի համար:

Նախկինում դասագրքերի մրցույթի ժամանակ նախարարությունը ստեղծում էր մեկ հանձնախումբ, որում ներգրավված էին եւ՛ ուսուցիչներ, եւ ՛դասախոսներ:

«Շատ դժվար է ապահովել հիմնական եւ ավագ դպրոցների միջեւ դասագրքերի սահուն անցման գործընթացը, բայց խնդիրը գրեթե կարգավորվել է», - նշում է Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` չհերքելով, որ ավագ դպրոցների դասագրքերը բավական բարդ են ու ծանրաբեռնված:

Ուսուցիչները եւս դժգոհում են ավագ դպրոցներ ներմուծված նոր դասագրքերից:

XS
SM
MD
LG