Մատչելիության հղումներ

Վախճանվել է հիպպիների հայազգի «արքան»


Երդվարդ Մազմանյանը:
Երդվարդ Մազմանյանը:

Հոկտեմբերի 18-ին Հնդկաստանում մահացել է «Ութմատանի Էդդի» անունով հայտնի «հիպպիների արքա» Երդվարդ Մազմանյանը:

Մազմանյանը մահացել է 85 տարեկան հասակում Հնդկաստանի Գոա շրջանի հիվանդանոցներից մեկում:

Նա ծնվել է 1924 թվականին Միացյալ Նահանգներում: Անցյալ տարի 60-ականներին սկսված հիպպիական շարժման ժամանակ Մազմանյանը առաջին մեկն էր, որ եկել էր Գոայի շրջանի Անջունայի լողափը, որը հիմա աշխարհի զբոսաշրջային քարտեզներում հայտնի վայրերից մեկն է:

Էդդին երկու մականուն է ունեցել` Հիպպիների արքա եւ Ութմատանի Էդդի: Նրա մեկ ձեռքին բացակայում են երկու մատները:

Youtube-ում տեղադրված հարցազրույցում Էդդին ասում է, որ այդպես է ծնվել. - «Եթե Հնդկաստանում դու 8 մատով ես ծնվում, ուրեմն բախտավոր մարդ ես»:

Նորվեգացի լրագրող Օյսթեր Քյոքսեթը Էդդի 10 տարվա ընկերն է եւ հիվանդանոցում նրա կողքին է եղել մինչեւ վերջ: Քյոքսեթը ներկա է գտնվել նրա դիակիզմանը եւ ինտերնետով հեռարձակել է արարողությունը:

Ըստ «Ասոշիեյթեդ փրես»-ի, հայտնի չէ, թե ինչու է 30-ամյա Մազմանյանը Միացյալ Նահանգներից եկել Հնդկաստան. - «Դա 1965 թվականն էր, երբ Ռուսաստանը առաջին քայլն էր կատարում դեպի տիեզերք, երբ Միացյալ Նահանգները զորք էր ուղարկում Վիետնամ, երբ Բոբ Դիլանը էլեկտրահարում էր իր երաժշտությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG