Մատչելիության հղումներ

Վրաստանը «վստահորեն» անդամակցելու է ՆԱՏՕ-ին


ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահը բարձր է գնահատել Վրաստանում իրականացված ռազմական բարեփոխումները ու վստահություն է հայտնել, որ երկիրն անդամակցելու է դաշինքին:

Հինգշաբթի օրը երկօրյա այցով Թբիլիսի ժամանած Ջիանպաոլո դի Պաոլան Վրաստանի պաշտպնության նախարարի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ երկրի պաշտպանունակությունը աճում է եւ Վրաստանը ամրապնդում է կապերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ:

Պաշտոնյան նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է Վրաստանի հետ միասին աշխատել բարեփոխումների ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG