Մատչելիության հղումներ

Զոհերի թիվը Ինդոնեզիայում անցել է 400-ից


Ինդոնեզիայում ցունամիի ու Մերապի հրաբխի ճայթքման զոհերի թիվը անցել է 400-ից:

Իշխանությունները հայտնում են հարյուրավոր անհայտ կորածների մասին:

Հրաբխի ճայթքումները վերսկսվել են: Նոր ավերածությունների ու զոհերի մասին հաղորդումներ առայժմ չկան:

Ցունամին առաջացել էր երկուշաբթի օրը 7.5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետեւանքով` հանգեցնելով մարդկային զոհերի ու մեծ ավերածությունների Մենթավի կղզիներում: Իսկ Յավա կղզում երեքշաբի օրը արթնացած Մերապի հրաբուխը խլել էր տասնյակ կյանքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG