Մատչելիության հղումներ

Այս տարի Ավստրիան նշում է իր անկախության 55-ամյակը, ինչի առթիվ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում բացվեց ավստրիական մշակույթի կենտրոն եւ գրադարան: Համալսարանի ավստրիական գրադարանն արդեն ստացել է 1000-ից ավելի գերմաներեն գրքեր ավստրիական մշակույթի, գրականության եւ արվեստի մասին:

Լեզվաբանական համալսարանի գերմաներենի ամբիոնի դասախոս Լիանա Սաֆարյանը պատմեց, որ կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը համալսարանինն է եղել, ինչը աջակցություն է ստացել Ավստրիայի դեսպանի կողմից:

Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ լինելով Եվրամիության անդամ` իրենք նպատակ ունեն «Հայաստանը մոտեցնել Եվրամիությանը եւ իրենց ընտանիքի մասը դարձնել»:

Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը նշեց, որ համալսարանում սովորում են գերմաներենին տիրապետող մոտ 470 ուսանողներ, որոնցից 270-ի համար գերմաներենը առաջին օտար լեզուն է, մյուս 200-ը սովորում են այն որպես 2-րդ կամ 3-րդ օտար լեզու: Ռեկտորը կոչ արեց տարբերակել գերմանական եւ ավստրիական մշակույթները. այս հարցում, ըստ նրա, կօգնեն նորաբաց կենտրոնն ու գրադարանը:

XS
SM
MD
LG