Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանի պատգամավորները այցելել են Ստեփանակերտ


Այսօր կեսօրին Լեռնային Ղարաբաղ են ժամանել Եվրախորհրդարանի պատգամավորներ Դանիեն Աբադը (Եվրոպական ժողովրդական կուսակցություն), Միշել Ռեւազը (Եվրոպական կանաչների միություն), Եվրոպական ժողովրդական կուսակցության փորձագետ Նիկոլաս Զիլբերգլայդի եւ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի պատասխանատու Հիլդա Չոբոյանի ուղեկցությամբ:

Պատվիրակությանը ուղեցում են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը (Դաշնակցություն) եւ Արա Բաբլոյանը անկուսակցական):

Պատվիրակությունը արդեն հասցրել է այցելել Ստեփանակերտի թիվ 1 դպրոց: Նրանք հանդիպել են ԼՂ փախստականների միության անդամների հետ: Ավելի ուշ սպասվում է պատգամավորների հանդիպումը ԼՂ Ազգային ժողովի նախագահի, այնուհետեւ` ԼՂ նախագահի հետ:

Փախստականները պատգամավորների հետ հանդիպման ընթացքում բարձրացրել են իրենց` կարգավիճակ չունենալու խնդիրը, եւ պատգամավորները խոստացել են այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

Պատվիրակությունը այսօր ուղղաթիռով կվերադառնա Երեւան:


Լուսինե Մուսայելյան, Ստեփանակերտ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG