Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը հույս է հայտնել, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման սկզբունքները կհամաձայնեցվեն դեկտեմբերի սկզբին


Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը դեկտեմբերի սկզբին կարող են համաձայնության հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հաղորդում է «Ռոյթերզ» լրատվական գործակալությունը։

«Մենք որոշակի ճանապարհ ենք անցել, ինչը հիմք է տալիս հուսալու, որ եթե կողմերը հաջողությամբ աշխատեն հաջորդ ամիս, ապա դեկտեմբերի 1-2-ը Ղազախստանում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովի ժամանակ մենք կարող ենք հասնել համաձայնության հակամարտության համընդհանուր կարգավորման սկզբունքների շուրջ», - ասել է Դմիտրի Մեդվեդեւը:

Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հիմնարար սկզբունքներ կոչվող փաստաթուղթը մշակվել ու հակամարտ կողմերին է ներկայացվել միջնորդների՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համանախագահների կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG