Մատչելիության հղումներ

logo-print

Մի շարք մասնավոր բուհերի լիցենզիաներ ամբողջությամբ կամ առանձին մասնագիտությունների գծով կասեցնելուց հետո Հայաստանում այսօր գործում են 47 ոչ պետական համալսարաններ: Կասեցումների արդյունքում 2200 ուսանողներ հայտնվել էին դրսում:

Դեռ սեպտեմբերի կեսին նախարարությունն ահազանգում էր, որ ժամկետը լրանում է, իսկ ուսանողների մեծամասնությունը տեղափոխման դիմում չի ներկայացրել: Լիցենզիայից զրկված մի քանի բուհեր իրենց ուսանողներին հորդորում էին չվերցնել գործերը, քանի որ գործընթացը չի ավարտվել, եւ հնարավոր է որոշումը վերանայվի: Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանի պնդմամբ` ուսանողների մեծամասնությանն արդեն տեղափոխել են այլ բուհեր:

Փոխնախարարը փոխանցեց, որ արդեն Ազգային ժողովում ներկայացրել է «Կրթության մասին» եւ «Բարձրագույն կրթության եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ, լրացումներ կատալու մասին 2 նախագծերի փաթեթ: Հարցերի մի խումբը վերաբերում է հավասար իրավական դաշտի, հավասար չափանիշ ցուցանիշների սահմանմանը` անկախ բուհի սեփականության ձեւից: Փոփոխություններ կատարելուց հետո մասնավոր բուհերի ընդունելությունը եւս կիրականացվի միասնական համակարգով:

XS
SM
MD
LG