Մատչելիության հղումներ

logo-print

Հռոմի կաթոլիկ եկեղեցին դատապարտում է Իրաքի նախկին փոխվարչապետ Թարիք Ազիզին մահապատժի դատապարտելու որոշումը


Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Ֆեդերիկո Լոմբարդին Հռոմում հայտարարել է, որ Վատիկանը հորդորելու է Իրաքի իշխանություններին` կանխել դատավճռի ի կատար ածումը:

Իրաքի Գերագույն դատարանը Իրաքի նախկին բռնակալ Սադամ Հուսեյնի տեղակալին երեկ դատապարտել է կախաղանի` Հուսեյնի վարչախմբի քաղաքական հակառակորդներին հետապնդելու համար: Վճռի կիրառման օրը որոշված չէ, փաստաբանները 30 օր ունեն որոշումը բողոքարկելու համար:

Թարիք Ազիզը Քրիստոնյա է :

Դատավճիռը դատապարտող հայտարարություններով հանդես են եկել նաեւ Եվրամիությունը, Amnesty International կազմակերպությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG