Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահն ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովին, տեղեկացնում է նախագահի մամլո գրասենյակը:

Անդրեյ Կոնդակովը նախագահ Սարգսյանին ներկայացրել է բանկի անցած տասնմեկ տարվա գործունեության ընթացքում արձանագրած հաջողություններն ու հետագա զարգացման ծրագրերը: Նա բարձր է գնահատել Հայաստանի` իբրև բանկի բաժնետերերից մեկի, ակտիվ մասնակցությանը բանկի կապիտալի համալրմանը` դա համարելով քաղաքական աջակցություն, որը չափազանց գնահատելի է: Բանկի նախագահի հավաստմամբ, կապիտալի ավելացումը հնարավորություն կտա բանկին ընդլայնել գործունեությունն ու հանդես գալ անդամ երկրների տնտեսական զարգացումը խթանող նոր նախագծերով:

Կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության մեջ բանկի ներգրավվածության ընդլայմանն առնչվող ծրագրեր եւ նոր գաղափարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG