Մատչելիության հղումներ

Պաղեստինը ցանկանում է վերանորոգել Սուրբ Ծննդյան տաճարը


Պաղեստինի ինքնավարության կառավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, թե մտադիր է հիմնանորոգել քրիստոնյաների ամենագլխավոր սրբավայրերից մեկը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը։

Ծրագրի պատասխանատու Զիադ Բենդեկն ասել է, թե ծրագիրն իրականացնելու համար մի քանի տարի ու միլիոնավոր դոլարներ կպահանջվեն։ Տաճարի տանիքը, սյուները, որմնանկարները վերանորոգելու խիստ կարիք ունեն: Պաղեստինցի պաշտոնյան հավելել է, որ տաճարում բաժիններ ունեցող երեք եկեղեցիները` հռոմեական կաթոլիկ, հույն ուղղափառ եւ հայ առաքելական, համաձայն են այս ծրագրին:

«Ասոշիշթեդ փրես» գործակալությունը, սակայն, նշում է, որ այս հարցի կապակցությամբ չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ վերոհիշյալ երեք եկեղեցիներից, որոնք սրբավայրում առանձնահատուկ դիրք եւ իրենց հատվածներն ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG