Մատչելիության հղումներ

logo-print

Երկուշաբթի օրը մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում են «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» օրինագծերում փոփոխությունների` կառավարության նախաձեռնած նախագծի քննարկումը եւ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը:

Առաջին օրինագիծը այսօր չքննարկվեց: Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը պետք է անպայման քվեարկության դրվի մինչեւ հինգշաբթի:

Նախորդ քառօրյայում կայացած քննարկմանը, հիշեցնենք, կոալիցիոն բոլոր ուժերը դեմ արտահայտվեցին այս պահին Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը:

Այսօրվա նիստում հայտարարությամբ հանդես եղավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` առաջարկելով օրինագիծն ընդունել առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցման հարցը որոշել հետագայում:

«Առաջին ընթերցմամբ թող ընդունվի, եւ դրանից հետո բոլոր մանրամասները համախոհական ձեւով մենք կքննարկենք», - ասաց նա:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, իր հերթին, առաջարկեց Րաֆֆի Հովհաննիսյանին մինչեւ քվեարկությունը մասնակցել օրինագծի քննարկմանը կոալիցիոն ուժերի կողմից:

XS
SM
MD
LG