Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին


Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովին, կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների կազմում մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, Հայաստանի արտգործնախարարը ելույթ է ունեցել գագաթաժողովին եւ, կարեւորելով Ֆրանկոֆոնիայի կազմակերպության դերը, գոհունակություն հայտնել 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում ընդգրկվել է ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ, մասնավորապես, ասվում է. - «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք»:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG