Մատչելիության հղումներ

Նայրոբիի ֆուտբոլային մարզադաշտում յոթ մարդ է զոհվել կուտակված ամբոխի հրմշտոցից


Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, Քենիայի մայրաքաղաքի մարզադաշտի մուտքի մոտ։

Երկրի առաջատար ֆուտբոլային երկու թիմերի երկրպագուները հրաժարվել են միմյանց զիջել ճանապարհը, կուտակված ամբոխը ճզմել է գետնին ընկածներին ու երկաթե արգելափակոցներին կպած մարդկանց։

Վեց մարդ մահացել է տեղում, իսկ մեկը ավելի ուշ մահացել է հիվանդանոցում։

Հաղորդվում է, որ չնայած այս միջադեպին` ֆուտբոլային հանդիպումը կայացել է։

2005 թվականին այս նույն մարզադաշտում մեկ մարդ էր զոհվել` նորից մարդկային կուտակումների պատճառով, ինչից հետո ՖԻՖԱ-ն արգելել էր այստեղ անցկացնել 2010 թվականի ֆուտբոլի առաջնության նախընտրական փուլի հանդիպումները։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG