Մատչելիության հղումներ

Պաշտպանության նախարարությունում քննարկվել են համակարգի բարեփոխումները


Հայաստանի պաշտպանական բարեփոխումների նպատակը քաղաքացիական վերահսկման եւ պաշտպանական պլանավորման ու կառավարման ժողովրդավարական հիմնարար սկզբունքների վրա հիմնված, արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն եւ ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է: Այդ մասին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ուրբաթ օրը բացելով պաշտպանության նախարարությանը կից կոլեգիայի նիստը:

Միաժամանակ, պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը կարեւորել է ռազմավարական զսպման համակարգի ամրապնդումը` «Հայաստանի զինված ուժերի կողմից խաղաղության պարտադրման քաղաքականությունը շարունակելու նպատակով»:

Սեյրան Օհանյանը անդրադարձել է նաեւ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ հանրային իրազեկման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությանը:

Հիմնական զեկույցով է հանդես եկել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` ներկայացնելով պաշտպանական բարեփոխումների առկա փուլի արդյունքները եւ հետագա անելիքները:

Ելույթ են ունեցել նաեւ մի շարք ոլորտների պատասխանատուներ, տեղի է ունեցել կարծիքների փոխանակում:

Սեյրան Օհանյանը ընդհանուր առմամբ դրական է գնահատել պաշտպանական բարեփոխումների նախորդ փուլում կատարված աշխատանքը եւ նախարարության ու Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական ղեկավար կազմին համապատասխան հրահանգեր ու ցուցումներ տվել` պաշտպանական բարեփոխումները պատշաճ կերպով շարունակելու նպատակով, հիմնական շեշտադրումը կատարելով կադրային քաղաքականության եւ պլանավորման, ծրագրավորման եւ բյուջետավորման համակարգի վրա:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG