Մատչելիության հղումներ

Վահրամ Թաթիկյանը դադարեցրել է հացադուլը


Վահրամ Թաթիկյանը` հացադուլի ժամանակ
Վահրամ Թաթիկյանը` հացադուլի ժամանակ

Հացադուլի առաջին օրը գրող, արվեստաբան Վահրամ Թաթիկյանը հայտարարել էր, որ Կոմիտասի անվան այգուց կհեռանա միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ քանդված կտեսնի կիսակառույց դելիֆինարիումը եւ երկրի առաջին դեմքից խոստում կստանա, որ այն չի կառուցվելու: Հոկտեմբերի 21-ի ուշ գիշերին Թաթիկյանը դադարեցրել է, հացադուլը, թեեւ դելֆինարիումը չի քանդվել:

«Գրողների միության նախագահի ուղեկցությամբ` եկավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և բերեց հստակ հաղորդագրություն», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց Թաթիկյանը` բացատրելով, որ նախարարից խոստումներ է ստացել, որ «այգին հանրությանն է վերադարձված, այնտեղ սեփականաշնորհում չի լինելու եւ ողջ տարածքին` բացառությամբ կառուցվող դելֆինարիումի հատվածի, տրվելու է պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ», ինչպես Թաթիկյանն ինքն էր առաջարկում:

Վահրամ Թաթիկյանի խոսքով` իրեն խոստացել են, որ արդեն իսկ տեղադրված ժամանակավոր պարիսպները հետագայում կփոխարինվեն մշտական բաժանիչ շինությամբ, որն ամբողջությամբ կառանձնանցի դելֆինարիումը այգուց:

Պանթեոնում ամփոփված շիրիմների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասով իր պայքարը Թաթիկյանը համարում է ավարտված: Դելֆինարիումի կառուցմանը, սակայն, դեմ են արտահայտվում նաեւ բնապահպանները, ովքեր համոզված են, որ կենդանիները Հայաստանում չեն դիմանա` օվկիանոսիային բնակլիմայի բացակայության պատճառով:

XS
SM
MD
LG