Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մեկնում է Եկատերինբուրգ


Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Եկատերինբուրգ` Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, էկոնոմիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տրանսպորտի եւ կապի, կրթության եւ գիտության, մշակույթի, սփյուռքի, քաղաքաշինության նախարարների տեղակալները, Արմավիրի մարզպետը, պաշտոնատար այլ անձինք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG