Մատչելիության հղումներ

Հայիթիում խոլերայի համաճարակից 135 մարդ է մահացել


Հայիթիի հյուսիսում վերջին շրջանում բռնկված խոլերայի համաճարակի հետեւանքով 135 մարդ է մահացել, եւս 500-ը վարակակիր է:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը, ախտահարված շրջանների հիվանդանոցներում տեղ չկա:

Հայիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում դեռեւս վարակի դեպք չի գրանցվել, սակայն երկրի իշխանությունները մտավախություն ունեն, որ վարակը կհասնի նաեւ քաղաքի վրանային ճամբար, որտեղ շարունակում են ծանր պայմաններում ապրել այս տարվա հունվարի 12-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո անտուն մնացածները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG