Մատչելիության հղումներ

Սախարովի անվան մրցանակը տրվեց կուբացի այլախոհին


Անդրեյ Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակն այսօր տրվել է կուբացի այլախոհ Գիլյերմո Ֆարինյասին: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը:

48-ամյա լրագրող եւ հոգեբան Ֆարինյասը 11.5 տարի է անցկացրել բանտում եւ 23 հացադուլ է կազմակերպել Կուբայի ռեժիմի դեմ:

Ֆարինյասը երրորդ կուբացին է, որ ստանում է Սախարովի անվան մրցանակը:

Մրցանակի հանդիսավոր շնորհումը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին Ստրասբուրգում: Հաղթողը կստանա նաեւ 50 հազար եվրո դրամական պարգեւ:

Եվրախորհրդարանի միջազգային հարցերով կոմիտեն ավելի վաղ որոշել էր երեք թեկնածուներին. հեղինակավոր մրցանակի համար առաջադրվել էին նաեւ Եթովպիայի ընդիմադիր առաջնորդ Բիրտուկան Միդեկսան եւ «Խախտելով լռությունը» իսրայելական կազմակերպությունը:

Ռուս գիտնական եւ այլախոհ Անդրեյ Սախարովի անվան մրցանակը հիմնադրվել է Եվրախորհրդարանի կողմից 1988 թվականին, այն տրվում է անձանց կամ կազմակերպություններին` ողջ աշխարհում մարդու իրավունքների ոլորտում էական ներդրում ունենալու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG