Մատչելիության հղումներ

Մոսկովյան Դուման Սերգեյ Սոբյանինին հաստատեց քաղաքապետի պաշտոնում


Մոսկվայի քաղաքային Դուման Ռուսաստանի փոխվարչապետ, կառավարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Սոբյանինին քիչ առաջ քվեարկությամբ հաստատեց Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում։

Նրա թեկնածությունը առաջադրել է նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:

Սոբյանինը փոխարինում է Յուրի Լուժկովին, ով 18 տարի Ռուսաստանի մայրաքաղաքը ղեկավարելուց հետո աշխատանքից ազատվեց սեպտեմբերի 28-ին` երկրի նախագահի վստահությունը կորցնելու հիմնավորմամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG