Մատչելիության հղումներ

Ավագ դպրոցի հեռացված ուսուցիչները` տնօրենի պաշտոնակատարի դեմ


Երեւանի թիվ 30` նախկինում գիշերօթիկ, իսկ այժմ ավագ դպրոցը նոր ուսումնական տարին սկսել է մի շարք խնդիրներով` կապված ուսուցչական անձնակազմի եւ հունիսի կեսերից դպրոցում աշխատող տնօրենի պաշտոնակատարի հետ: Իրավիճակը այնքան է սրվել, որ գործը հասել է դատարան:

Տնօրենի պաշտոնակատարը թիվ 30 դպրոցում հեռացրել է միանգամից մի քանի ուսուցիչների՝ պատճառաբանելով, որ նրանք չունեն բավարար կրթություն: Ուսուցիչներն էլ պնդում են, որ խախտվել են աշխատանքային օրենսգրքով նախատեսված իրենց իրավունքները, եւ որ տնօրենը վիրավորել է իրենց արժանապատվությունը: Ուսուցիչները դիմել են կրթության ու գիտության նախարարություն, քաղաքապետարանի կրթության վարչություն, բայց իրենց խնդրին լուծում չի տրվել. հիմա սպասում են դատարանի նախնական նիստերին:

«Մաքսլիբերթի»-ն լսել է 2 կողմերին էլ:

XS
SM
MD
LG