Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը հանդիպել է ուկրաինացի պաշտոնակցի հետ


Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ղրիմում` ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից առաջ, հանդիպել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխաիլ Եժելի հետ:

Հայաստան պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նախարարներն անդրադարձել են երկու պետությունների պաշտպանության նախարարությունների միջեւ հարաբերություններին, դրանց ծավալման եւ ակտիվացման ուղիներին:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Հայաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջեւ երկողմ համագործակցության 2011 թվականի պլանը, որի կարեւոր միջոցառումներից են ռազմավարական եւ օպերատիվ պլանավորման խորհրդակցությունները, համագործակցությունը ինժեներական եւ ռազմակրթական ոլորտներում:

Սեյրան Օհանյանը Ղրիմում այլ երկկողմ հանդիպումներ էլ է ունեցել ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների հետ, որոնց ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG