Մատչելիության հղումներ

logo-print

Սոցիալական ցանցերում արագ տարածված տեսանյութի շուրջ աղմուկը դեռ չմարած` օրեր առաջ Youtube–ում հայտնվեց մեկ այլ հոլովակ, որտեղ կին ուսուցիչն է ծեծում աշակերտին, ընդ որում նախորդի համեմատ` այս տեսանյութի «հերոս» ուսուցիչը աչքի է ընկնում առանձնակի դաժանությամբ. նա հարվածով գետին է տապալում աշակերտին, ապտակներ հասցնում, ականջներից քաշում: Այս ուսուցիչը նույնպես սեփական դիմումի համաձայն դպրոցից հեռացել է:

Այս օրերին մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, թե երեւանյան մի շարք դպրոցների տնօրեններ արգելել են աշակերտներին բջջայիններով դասի գալ` կանխելու համար դասերի ժամանակ գաղտնի նկարահանումները: Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլի Վարդգեսյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրուցում նշեց, որ «ուրեմն վախենալու բան ունեն»: Իր դպրոցի ուսուցիչներին նա կոչ է արել «պատրաստ պահել բջջայինները»:

Լիլի Վարդգեսյանի կարծիքով` համացանցում հայտնված տեսահոլովակները եւս մեկ անգամ կոչ են անում ուսուցիչներին ավելի զգոն լինել: Նա խորհուրդ է տալիս ծնողներին եւ աշակերտներին անանուն տեսահոլովակներ տարածելու փոխարեն` կոնկրետ փաստերով դիմել համապատասխան ատյաններին ու միայն պատասխան չստանալու դեպքում տարածել այն ինտերնետում:

Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սայաթ Շիրինյանը «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ «երբ չկա տուժողի բողոքն ու չկան բավարար հիմքեր հետաքննություն սկսելու համար, ուսուցչի պատիժը սահմանափակվում է միայն հասարարական պարսավանքով»:
XS
SM
MD
LG