Մատչելիության հղումներ

Ադրբեջանում բանտարկված լրագրողը հացադուլ է հայտարարել


Այսօր անժամկետ հացադուլ է հայտարարել Ադրբեջանում բանտարկված լրագրող Էյնուլա Ֆաթուլաեւը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը` նշելով, որ Ֆաթուլաեւը պահանջում է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը նշում է նաեւ, որ օրերս Եվրադատարանը լսել է Ֆաթուլաեւի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու որոշում կայացրել, որ նա պետք է ազատ արձակվի եւ 28 հազար եվրո փոխհատուցում ստանա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG