Մատչելիության հղումներ

Facebook-ում Հայաստանի օմբուդսմենի անունից բացված խմբում ապրանքներ են գովազդվում


Facebook սոցիալական ցանցում անհայտ անձանց կողմից բացված Human Rights Defender of the Republic of Armania (Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան) խմբի պատասխանատուները, հիմնականում, խմբի անդամներին ուղարկում են տարբեր ապրանքների վաճառքը խրախուսող գովազդներ: Դա պարզել են Հայաստանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները, որոնք անդամակցել են այդ խմբին` ստուգելու, թե ինչ բնույթի հաղորդագրություններ կստանան:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գրասենյակը նամակով դիմել է Facebook-ի ադմինիստրացիային` պաշտոնապես խնդրելով փակել տվյալ էջը, քանի որ այն «կարող է մոլորության մեջ գցել Facebook-ից օգտվողներին եւ հատկապես` մեր բազմաթիվ դիմումատուներին»:

«Մենք ունենք հավաստի տեղեկատվություն, որ այդ էջում գրանցված 700-ից ավելի անդամների որոշ մասը անդամակցել է վերոնշյալ խմբին` թյուրիմացաբար կարծելով, որ այն իսկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի էջն է», - ընդգծում է օմբուդսմենի գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG