Մատչելիության հղումներ

Գրոհայինները հարձակվել են Չեչնիայի խորհրդարանի վրա. կան զոհեր


Այսօր առավոտյան զինյալ գրոհայինները հարձակում են գործել Չեչնիայի խորհրդարանի վրա։ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն ասել է, թե գրոհայինները ոչնչացվել են։

Այս պահին դեռ հստակ չէ զոհերի ու վիրավորների թիվը։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ երկու գրոհային պայթեցրել են իրենց, եւս երկուսը սպանվել են։

Հաղորդվում է նաեւ, որ առնվազն երկու ոստիկան է զոհվել, խորհրդարանի մեկ աշխատակից եւ մեկ տասնյակից ավելի վիրավորներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG