Մատչելիության հղումներ

«Շատ ողբերգական կլինի, եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի եւս 40 տարվա ընթացքում», - «Կոմերսանտ»-ի հարցազրույցում հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմբերին` նշելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «արդեն չափազանց երկար է շարունակվում, վտանգ է ներկայացնում տարածաշրջանի երկրների համար, տարածաշրջանի հարեւանների համար»։

«Անհրաժեշտ է ավելացել ջանքերը այդ հակամարտությունը լուծելու համար։ Անհրաժեշտ է ուժեղացնել հրադադարի դիտարկման ռեժիմը շփման գծում, որտեղ վերջին ամիսների ընթացքում միջադեպեր ու փոխհրաձգություններ տեղի ունեցան», - ասել է Սեմնեբին:

«Հրադադարը, իհարկե, խնդիրը չի լուծում, բայց այն նպաստում է բանակցային գործընթացի նորմալացմանը», - շեշտել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։

Նա հրաժարվել է մեկնաբանել Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին պայմանագիրը` ասելով. - «Ես չեմ ցանկանում գնահատական տալ այդ պայմանագրին։ Դա Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ գործն է։ Մեզ, իհարկե, այդ հարցը հետաքրքրում է, ես կարծում եմ` այսօր անհրաժեշտություն կա խորհրդակցել տարբեր կողմերի հետ եւ համոզել հարեւաներին, որ այդ պայմանագիրը նրանց համար որեւէ վտանգ չի ներկայացնում»։

Սեմնեբին նշել է, որ «Կովկասում ռազմական ներուժը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում»։ «Օրինակ, զարմանալի չէ Հայաստանի այսօրվա անհանգստությունը Ադրբեջանի խոշորամասշտաբ ռազմական ծախսերի կապակցությամբ։ Եթե կողմերը շարունակեն միջոցներ ու հակամիջոցներ կիրառել, դա, վերջնական հաշվով, կարող է մեծացնել ուժի կիրառման հնարավորությունը, որը վտանգավոր եւ ողբերգական կլինի։ Չի կարելի թույլ տալ Լեռնային Ղարաբաղի եւ մյուս հակամարտությունների ռազմական լուծման հնարավորությունը», - «Կոմերսանտ»-ի հարցազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG