Մատչելիության հղումներ

Բաղդադում փոխհրաձգության հետեւանքով 12 մարդ է զոհվել


Առնվազն 12 մարդ է սպանվել կիրակի օրը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գրոհայինների կողմից ոսկերչական իրերի խանութի կողոպուտի փորձի ժամանակ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` խանութից դուրս եկած կողոպտիչներին դիմավորել է ոստիկանների եւ զինվորականների համատեղ պարեկը:

Ծագած փոխհրաձգության զոհերի թվում են նաեւ 4 քաղաքացիական անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG