Մատչելիության հղումներ

Վիտալի Կլիչկոն պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը


Ուկրաինացի ծանր քաշային բռնքամարտիկ 39-ամյա Վիտալի Կլիչկոն երեկ Համբուրգում կայացած 12-ռաունդանոց մարտում միավորներով պարտության է մատնել ամերիկացի Շենոն Բիգսին եւ հինգերորդ անգամ պաշտպանել է WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը։

Բիգսը, ով մարտից առաջ խոստացել է նոկաուտի ենթարկել Կլիչկոյին, պարտությունից հետո խոստովանել է, որ ուկրաինացին «մեծ բռնցքամարտիկ է եւ արժանի է ախոյանի կոչումին»։ Կլիչկոն, իր հերթին, գովեստով է խոսել Բիգսի խիզախության եւ հզոր կամքի մասին։

Այսպիսով պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Կլիչկոն տոնել է 41 հաղթանակ, որոնցից 38-ը նոկաուտով եւ կրել է ընդամենը 2 պարտություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG