Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին: «Տաթեւի թեւեր» կոչվող ճոպանուղին կապում է Հալիձոր գյուղն ու Տաթեւի վանական համալիրը:

Առաջին ուղեւորների թվում էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, նախարարներ, բարձրաստիճան հյուրեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը Տաթեւ - Հալիձոր ճոպանուղու բացմանը: 16-ը հոկտեմբերի, 2010թ.
Ճոպանուղու երկարությունը 5.7 կիլոմետր է, առավելագույն արագությունը` ժամում 37 կիլոմետր, մեկ ուղղությամբ ուղեւորության տեւողությունը` 11 րոպե: Առավելագույն բարձրությունը` 380 մետր է: Մեկ տրամվայը կարող է տեղափոխել մինչեւ 25 ուղեւոր:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ճոպանուղու գործարկումը կխթանի հատկապես զբոսաշրջության զարգացումը Հայաստանում:

Հանդիսավոր արարողության ժամանակ Տաթեւի վանական համալիրի մոտ տեղացիներ գրեթե չկային. նրանց կարգադրել էին տներից դուրս չգալ` բազմաթիվ հյուրերին չխանգարելու համար:

XS
SM
MD
LG