Մատչելիության հղումներ

logo-print

Ամերիկայի հայկական խորհուրդը սատարում է Բարբարա Բոքսերին


Ամերիկայի հայկական խորհրդի Քաղաքական գործողության կոմիտեն հայտարարել է նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում սենատոր Բարբարա Բոքսերին սատարելու մասին:

Ամերիկահայ կազմակերպության հաղորդագրության համաձայն` Սենատում Բարբարա Բոքսերի զբաղեցրած տեղի համար նրա հետ պայքարի մեջ է մտել հանրապետական գործարար կին Քարլի Ֆիորինան:

Ամերիկայի հայկական խորհուրդը ընդգծում է Բոքսերի սերտ կապերը ամերիկահայ համայնքի հետ եւ նրա հայանպաստ գործունեությունը Սենատում: Կալիֆորնիան ներկայացնող սենատորը Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման աջակիցներից է եւ համապատասխան օրինագծերի համահեղինակներից, բազմիցս բարձրացրել է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման վերացման հարցը:

Բոքսերը, ինչպես եւ հայամետ մեկ այլ սենատոր` Ռոբերտ Մենենդեսը, վերջերս Սենատում արգելափակեցին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը` դիվանագետին քննադատելով, մասնավորապես, Ադրբեջանի իշխանությունների հետ սերտ կապերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG