Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը ժամանեց Վրաստան


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Այդ մասին «Նովոստի - Գրուզիա» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Այցի շրջանակներում վաղը նախատեսված են Մամեդյարովի հանդիպումները Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի, վարչապետ Նիկա Գիլաուրիի, արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի եւ այլ պաշտոնյաների հետ:

Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Նինո Կալանդաձեի փոխանցմամբ` այցի հանդիպումներում քննարկվելու են նաեւ երկու երկրների միջեւ խնդրահարույց համարվող հարցեր:

Միաժամանակ, Կալանդաձեն ընդգծել է երկու երկրների միջեւ սերտ հարաբերությունները` նշելով, որ վերջին շրջանում ակտիվացել են պաշտոնյաների փոխայցելությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG