Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ-ն Ուկրաինային կոչ է անում հետաքննել լրագրողների վրա հարձակումները


ԵԱՀԿ-ն Ուկրաինայի իշխանություններին կոչ է անում հետաքննել լրագրողների վրա հարձակումների դեպքերը եւ ապահովել երկրում մամուլի ազատությունը:

ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ իշխանությունները չպետք է բավարարվեն միայն դատապատող հայտարարություններով, այլ պետք է նման միջադեպերի արագ եւ արդյունավետ քննություն անցկացնեն:

Որպես օրինակ` նա վկայակոչել է լրագրող Վասիլի Կլեմենտեւի անհետացման փաստը:

Ուկրաինացի լրագրողները բազմիցս են հայտարարել տարեսկզբին նախագահի պաշտոնը ստանձնած Վիկտոր Յանուկովիչի օրոք մամուլի ազատության բնագավառում իրավիճակի վատացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG