Մատչելիության հղումներ

logo-print

Չարենցավանի ոստիկանությունում մահացած Խալաֆյանի գործով դատաքննությունն ավարտվեց


Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) ցուցմունք է տալիս դատարանում

Աշոտ Հարությունյանը (կենտրոնում) ցուցմունք է տալիս դատարանում

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չորեքշաբթի օրը ավարտվեց 6 ամիս առաջ ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի դատաքննությունը:

Մեղադրող կողմը 15 օր խնդրեց ճառին պատրաստվելու համար: Դատաքննությունն ավարտվեց դատաբժշկի եւ այս գործով 4 ամբաստանյալներից 3-ի լրացուցիչ հարցաքննությամբ:

Իբրեւ լրացուցիչ վկա դատարան հրավիրված դատաբժիշկ Գագիկ Հարությունյանը ցուցմունք տալիս ասաց, թե Վահան Խալաֆյանը կարող էր ինքն իրեն երկու վնասվածք պատճառել` դանակով։

Դատաբժիշկը հայտարարեց, թե իր պրակտիկայում եղել է դեպք, երբ մարդը ինքն իրեն անգամ 22 անգամ է վնասել:

Մեղադրող Հարություն Հարությունյանը անսպասելիորեն միջնորդեց լրացուցիչ հարցաքննել 4 ամբաստանյալներից երեքին` Աշոտ Հարությունյանին, Գագիկ Ղազարյանին եւ Գարիկ Դավթյանին:

Միջնորդությունը բավարարվեց, Աշոտ Հարությունյանը պնդեց, որ փորձ է արվում գործը կոծկել.- «Այն, ինչում դուք ինձ մեղադրում եք, ամբողջությամբ սուտ է։ Դուք ինձ հիմա մեղադրում եք նրանում, որ ես իբր թե հասցրել եմ Խալաֆյանին ինքնասպանության։ Դրանով դուք սարքում եք ինձ քավության նոխազ, բոլորդ խուսափում եք մի բանից, որ չպարզվի հանկարծ, որ ոստիկանությունում ինքնասպանություն եղած չլինի»։

Աշոտ Հարույթունյանն ասաց, թե տվյալ պահին այլեւս ասելիք չունի, բայց դա «չի նշանակում, որ ես ընդհանրապես ասելու ոչ մի բան չունեմ»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG