Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը կնոջն է խնդրել ստանալ մրցանակը


2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը` անազատության մեջ գտնվող չինացի այլախոհ Լյու Սյաոբոն կնոջն է խնդրել իր փոխարեն ստանալ մրցանակը, հաղորդում է Reuters գործակալությունը:

Մրցանակի հանձնման արարողությունը կկայանա դեկտեմբերի 10-ին Օսլոյում:

Այդուհանդերձ, Սյաոբոյի կնոջ Օսլո մեկնելը հարցականի տակ է, քանի որ նա ներկայումս գտնվում է փաստացի տնային կալանքի տակ: Մասնավորապես, այսօր Պեկինում նրան այցելել փորձող նորվեգացի դիվանագետներին` Չինաստանում Նորվեգիայի դեսպանության աշխատակիցներին, թույլ չի տրվել մտնել բնակարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG