Մատչելիության հղումներ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականն ուրախացնում է իր երկրպագուներին


Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը այսօր հանդիպում է Անդորրայի ընտրանու հետ:

Խաղի 52-րդ րոպեին Հայաստանի թիմը մեծ առավելությամբ` 4:0 հաշվով հաղթում է հյուրերին:

Միջազգային բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի ազգային հավաքականը:

Ուրբաթ օրը, հիշեցնենք, Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը` 3:1 հաշվով առավելության հասնելով B խմբի առաջատարներից մեկի` Սլովակիայի թիմի նկատմամբ:

Այդ խաղից հետո Հայաստանի հավաքականը ունի 4 միավոր եւ B խմբի մրցաշարային աղյուսակում 4-5-րդ տեղերն է կիսում Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG