Մատչելիության հղումներ

logo-print

Աշխարհահռչակ երաժշտին հանձնվել է ՀՀ Պատվո շքանշան


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանական հանրահայտ Queen ռոք խմբի անդամ, մեծանուն երաժիշտ Բրայան Մեյին շնորհել է ՀՀ Պատվո շքանշան:

Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն, շքանշանը երաժշտին հանձնվել է հոկտեմբերի 7-ին` Լոնդոնում Հայաստանի դեսպանությունում:

Իր երախտագիտության խոսքում Բրայան Մեյը ցանկություն է հայտնել այցելել Հայաստան:

Բրիտանական Կայսրության շքանշանի ասպետ Բրայան Մեյը, որը դասվել է աշխարհի բոլոր ժամանակների լավագույն կիթառահարների շարքը, հայտնի է որպես բազմաթիվ մարդասիրական եւ բարեգործական ծրագրերի, այդ թվում՝ 1988 թ. աղետալի երկրաշարժի հիշատակին նվիրված «Ռոքը օգնում է Հայաստանին» («Rock Aid Armenia») նախագծի մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG