Մատչելիության հղումներ

Backmasking–ի հակառակորդները պնդում են, որ ցանկացած երաժշտություն կարող է վտանգավոր լինել եւ ազդել մեր ուղեղի վրա, քանի որ շատ երգեր պարունակում են քողարկված, «անզեն ականջով» չտարբերակվող հաղորդագրություններ, կոչեր եւ անգամ պատկերներ:

Քողարկված թարս հաղորդագրությունները սովորաբար պահվում են որեւէ երաժշտական ստեղծագործության մեջ այնպես, որ երբ մարդը լսում է երգը սովորական տարբերակով, ապա անկարող է ընկալել դրանք: Երգը հակառակ ուղղությամբ` վերջից առաջ լսելու դեպքում միայն այդ հաղորդագրությունները հնարավոր է լսել եւ ընկալել:

Backmasking կոչված երեւույթը տարածում գտավ հատկապես Բիթլզի շնորհիվ, 80-ականներին ԱՄՆ-ում այն բուռն հակասական կարծիքներ առաջացրեց: Ռոքնռոլին սատանեական հաղորդագրություններ տարածելու մեջ մեղադրանքները որոշ մարդիկ հաստատում են հենց Backmasking-ի միջոցով:

Վալերի Բրյուսովի անվան համալսարանում ամերիկյան երաժշտություն դասավանդող Նարեկ Մարգարյանը, ով նաեւ ռոքնռոլի մեծ երկրպագու է, բացատրեց, որ ժամանակին համընթաց երաժշտության նկատմամբ մեղադրանքները վերանում են: - «Բոլոր հանրահայտ ռոք երաժիշտները քրիստոնյա ընտանիքներից են, իսկ սատանեական ուղղության խմբերը երբեք չեն թաքցրել իրենց առաքելությունը», - նշեց նա:

Հաղորդագրություններից բացի, երգերում հնարավոր է թաքցնել նաեւ նկարներ, տեքստեր: Այս գիտությունն էլ կոչվում է ստեգանոգրաֆիա եւ պահանջում է բավարար գիտելիքներ մաթեմատիկայի եւ երաժշտության ոլորտներում: Սերգեյ Թաիրյանը` DJ Tairoff-ը, ով նաեւ ԱՌԱՏԱ նախագծի հիմնադիրն է, իր բոլոր երաժշտական ստեղծագործություններում պահում է տեքստեր եւ նկարներ: Իր համար դա հեղինակային իրավունքի պահպանման ձեւ է: - «Այսօր տեղեկատվական պատերազմները տեղի ն ունենում ամեն օր, եւ նման համակարգերը օգնում են մարդկանց», - նշեց նա:

XS
SM
MD
LG