Մատչելիության հղումներ

Սլովենիայի նախագահը մեկնեց Հայաստանից


Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հրաժեշտի արարողությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն առանձնազրույց են ունեցել` ամփոփելով այցի արդյունքները:

Այնուհետեւ Թյիրկը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ հանդիպում են ունեցել Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, այցելել Գանձարան եւ Մայր տաճար:

Ավարտելով պաշտոնական այցը` Սլովենիայի նախագահը եւ նրան ուղեկցող պատվիրակությունը մեկնել են Երեւանից:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG