Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց հայ - սլովենական գործարար համաժողովը


Այսօր Երեւանում բացվել է հայ - սլովենական գործարար համաժողովը, որին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել շուրջ հինգ տասնյակ սլովեն գործարարներ:

Համաժողովը բացել են երկու երկրների արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սամուել Ժբոգարը, այնուհետեւ կայացել է նրանց հանդիպումը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը, մասնավորապես. ասել է. - «Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ Սլովենիայի նախագահի առաջին այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու երկրների միջեւ համագործակցությանը, եւ այսօր ստորագրված համաձայնագրերը, ինչպես նաեւ նախագահ Թյիրկի այցելության շրջանակներում կայանալիք ներկայացուցչական գործարար համաժողովը փոխգործակցության նոր փուլի առաջին քայլերն են»:

Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադարձել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններին, այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին եւ տարեվերջին կայանալիք Արեւելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Նալբանդյանը եւ Ժբոգարը գոհունակություն են հայտնել տարվա սկզբին Սլովենիայում կայացած Հայաստանի մշակույթի փառատոնի կապակցությամբ եւ կարեւորել նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG