Մատչելիության հղումներ

Մեկնարկում է «Կինոաշուն» փառատոնը


Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը:

Երկուշաբթի օրը մեկնարկում է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երեւանում եւ չորս մարզերում կցուցադրվեն հայկական ֆիլմեր:

«Մենք կփորձենք հանդիսատեսին նորից բերել կինոդահլիճ», - անցած շաբաթավերջին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը` շարունակելով. - «Սա առաջին քայլերից մեկն է: Եթե նույնիսկ մեզ չհաջողվի էլ վերականգնել կինոցանցերը, կինոպրոկատը, կինոդահլիճը` այն հասկացությամբ, ինչպես եղել է ժամանակին, բայց մենք գոնե հնարավորություն կունենանք մեր ֆիլմերը հասցնել մեր հանդիսատեսին, մեր ժողովրդին»:

Փառատոնի շրջանակներում կանցկացվեն բազմազան միջոցառումներ: «Հրավիրել ենք «Կոդակ»-ի ներկայացուցիչներին, որոնք սեմինար կանցկացնեն ժամանակակից տեխնիկական հնարավորությունների հետ կապված», - փոխանցեց Գեւորգյանը:

«Մոսկվա» կինոթատրոնում կգործի հայ կինոյի ողջ պատմությունը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես, կանցկացվեն կլոր սեղաններ ու սեմինար-քննարկումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG