Մատչելիության հղումներ

Վարդան Մինասյան. «Որեւէ մրցակցի թերագնահատել չի կարելի»


Ֆուտբոլի «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի հերթական հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին` հյուրընկալելով Անդորրայի հավաքականին: Միջազգային բուքմեյքերական գրասենյակները հանդիպման ֆավորիտ են համարում Հայաստանի ազգային հավաքականը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե ֆավորիտ լինելը «ճնշող հանգամանք է»:

«Պետք է հաղթանակներից գլուխներս չկորցնենք: Մենք պետք է էմոցիաներին չտրվենք: Մի քիչ ավելի հանգիստ լինենք», - նշեց նա` հավելելով, որեւէ մրցակցի թերագնահատել չի կարելի:

Ուրբաթ օրը, հիշեցնենք, Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանի ազգային հավաքականը տոնեց իր առաջին հաղթանակը` 3:1 հաշվով առավելության հասնելով B խմբի առաջատարներից մեկի` Սլովակիայի թիմի նկատմամբ:

Այդ խաղից հետո Հայաստանի հավաքականը ունի 4 միավոր եւ B խմբի մրցաշարային աղյուսակում 4-5-րդ տեղերն է կիսում Մակեդոնիայի հավաքականի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG